ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ինտիմ կապի մասին լռելու դիմաց տղամարդը կնոջից պահանջել ու ստացել է միլիոնավոր դրամների գումար և ոսկի
21:15, 11.12.2019 | mamul.am
9070 | 0

Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապ են ունեցել։

Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3,000,000 դրամի ոսկյա զարդեր և 9 միլիոն 660 հազար դրամից ավելի գումար։

Նույն սպառնալիքով օրերս պահանջել է նաև 1,700,000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ Հրազդանի բնակիչը պահանջած 1,700,000 դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել գլխավոր վարչություն։

Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Շորթված գումարը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։

Ինտիմ կապի մասին չբարձրաձայնելու դիմաց տղամարդը կնոջից պահանջել ու ստացել է միլիոնավոր դրամների գումար և ոսկի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր