ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«10 մլն դրամ անանուն նվիրատվություն՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին». Վ. Հոկտանյան
00:50, 12.12.2019 | mamul.am
5577 | 0

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, 168 TV-ի եթերում, անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամներին արված անանուն նվիրատվություններին, ասել է. «Այստեղ կոռուպցիոն լուրջ ռիսկ կա, առավելևս, որ նվիրատվությունն այդ չափով արվել է անանուն, բայց ասել, որ կոռուպցիա կա, դա կարելի է միայն այն ժամանակ, երբ բացահայտվի, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ընկերություններ ստացել են արտոնություններ։ Այդ ժամանակ կարող է բացահայտվել նաև քաղաքական կոռուպցիա»,- ասել է Հոկտանյանը՝ անդրադառնալով նշված հիմնադրամներին արված 10 մլն դրամ անանուն նվիրատվությանը։

Նրա խոսքով՝ նվիրատուները, երբ ստանում են հնարավորություն՝ թելադրել իրենց ձեռնտու քաղաքականություն համապատասխան ոլորտում. դասական իմաստով՝ պետության զավթում է դառնում:

Ըստ Հոկտանյանի՝ պետք է նաև հետևել, թե այդ նվիրատվություններն ինչպես են ծախսվում. «Երկրորդ խնդիրը հետևյալն է՝ այդ գումարն ինչպես է ծախսվում. հնարավոր է՝ դա ծախսվի կուսակցաշինության և այլ ոչ հաճելի երևույթների համար»,- ասել է Հոկտանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Վարուժան Հոկտանյանը՝ Աննա Հակոբյանի ղեկավարծ հիմնադրամի նվիրատվությունների մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր