ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Կարող եք ինքնաթիռի տոմս առնել. հունվարի 1-ից այս օրենքը գոյություն չի ունենալու». վարչապետ
11:35, 12.12.2019 | mamul.am
34487 | 0

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց՝ առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած ու 27 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը՝ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Այն հնարավորություն կտա վերջիններին վճարել օրենքով սահմանված համապատասխան գումարն ու վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Մեր այն հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չի, որ այլևս չենք երկարացնելու օրենքի ուժը, հնարավորություն ունեն ինքնաթիռի տոմս առնել, պրոցեդուրաներն անցնել ու Նոր տարին էլ ՀՀ-ում նշել: Այս օրենքն այլևս չի երկարաձգվելու, 2020թ. հունվարի մեկից այն գոյություն չի ունենալու»,- հայտարարեց վարչապետը:

Կառավարության նիստ 12.12.19թ.
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր