ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Վերևից ներքև մեղադրանքը սուտ է». Սամվել Բաբայան
11:45, 12.12.2019 | mamul.am
4356 | 0

«Ցիրկը շարունակվում է․․․ Ձայնագրություններից պարզ երևում է, որ ես ասում եմ՝ դա տռուբա է։ Հասկանալի է մեղադրանքը, բայց քանի որ վերևից ներքև մեղադրանքը սուտ է, այն չեմ ընդունում։ Պարզ երևում է ձեր դիրքորոշումը, պետք է գործին ծանոթանալուց հետո կարճեիք, բայց չեք կարճել»,- այսօր դատական նիստի ժամանակ՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց ամբաստանյալ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանն էլ արձագանքելով դատավոր Գագիկ Պողոսյանի հարցադրմանը, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, ասաց. «Դուք որ իմանայիք շառ են անում՝ կընդունե՞իք. Սերոժի պատվերն է»:

Դատարանն այս պահին ուսումնասիրում է գործով առկա ապացույցները,: Այնուհետև կհարցաքննվի ամբաստանյալ Հրաչյա Մաիլյանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր