ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Աշխարհի 5 ամենահզոր նավատորմերը
21:05, 12.12.2019 | mamul.am
16132 | 0

Ամերիկյան The National Interest ամսագիրն անվանել է աշխարհում հինգ ամենահզոր նավատորմերը, որոնք են՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայինը:

Առաջին տեղում ամերիկյան նավատորմի կազմն է: Ինչպես նշում է ամսագիրը, ԱՄՆ-ն ավելի շատ նավ ունի, քան աշխարհի ցանկացած նավատորմ: «Ոչ մի նավատորմ չունի նման գլոբալ ընդգրկում, ինչպիսին է ԱՄՆ ռազմածովային ուժերինը, որոնք պարբերաբար գործում են Խաղաղ օվկիանոսում, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաև Միջերկրական ծովում և Պարսից ծոցում»,- նշում է ամսագիրը: Ամերիկյան նավատորմն ունի 10 ավիակիր, 9 դեսանտային նավ, 22 հածանավ, 62 էսկադրային ականակիր, 17 ֆրեգատ և 72 սուզանավ: Երկրորդ հորիզոնականում չինական նավատորմն է: Չինական նավատորմի զարգացումը հնարավոր եղավ շնորհիվ երկրի տնտեսության աճի, որը հանգեցրեց 1989 թվականից ի վեր պաշտպանության բյուջեի տասնապատիկ աճի: Ներկայումս Չինաստանն ունի 1 ավիակիր, 3 դեսանտային նավ, 25 էսկադրային ականակիր, 42 ֆրեգատային նավ, 8 ատոմային և մոտ 50 սովորական սուզանավ:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանի նավատորմը: Չնայած այն հանգամանքի, որ Ռուսաստանը ավանդաբար համարվում է ցամաքային տերություն, այն ժառանգել է խորհրդային նավատորմի մեծ մասը: Միևնույն ժամանակ, նոր նավերն աստիճանաբար շահագործման են հանձնվում, իսկ հները՝ արդիականացվում: Ռուսական նավատորմն ունի 79 խոշոր նավ, այդ թվում՝ 1 ավիակիր, 5 հածանավ, 13 էսկադրային ականակիր և 52 սուզանավ:
Չորրորդ տեղը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմը: Երկրի զինված ուժերը վերջին տարիներին նավատորմի թվաքանակն աստիճանաբար կրճատում է: Ներկայումս բրիտանական նավատորմն ունի 3 խոշոր դեսանտային նավ, 19 ֆրեգատ և էսկադրային ականակիր, 7 միջուկային հարվածային ատոմային սուզանավ և 4 սուզանավ՝ բալիստիկ հրթիռներով զինված:
Ճապոնիայի ռազմածովային ինքնապաշտպանության ուժերը զբաղեցնում են հինգերորդ տեղը: Ծագող արևի երկրի նավատորմն իր կազմում ունի 114 նավ, որի կորիզը կազմում են 46 միավոր էսկադրային ականակիրները: Միևնույն ժամանակ, ճապոնական սուզանավային նավատորմը, որը բաղկացած է 16 նավերից, աշխարհի լավագույններից մեկն է՝ համաձայն The National ամսագրի:

National Interest-ն անվանել է աշխարհի ամենահզոր նավատորմերը
National Interest-ն անվանել է աշխարհի ամենահզոր նավատորմերը
National Interest-ն անվանել է աշխարհի ամենահզոր նավատորմերը
National Interest-ն անվանել է աշխարհի ամենահզոր նավատորմերը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր