ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, կողմ էր քվեարկում պետական պարտքի ավելացման համաձայնագրերին». Հայկ Գևորգյան
12:45, 12.12.2019 | mamul.am
4097 | 0

«Մենք պետական պարտքի սպասարկման համար տարեկան ծախսում ենք մոտ 180 մլրդ դրամ: Ինչպե՞ս է կուտակվել այս պարտքը՝ հենց այսպիսի համաձայնագրերով, որ տարիներ շարունակ այստեղ բերվել են ու դակվել: Ես հիշում եմ՝ Ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, կողմ էր քվեարկում: Միայն 2016-17թթ. արտաքին պարտքն ավելացել է 1,7 միլիարդ դոլարով: Այն ժամանակ նման ելույթներ չէին հնչում: Հիմա, երբ այստեղ 130 միլիոն դոլարի մասին է խոսքը, ասում են՝ լավ չի: Շատ լավ է ու ավելի լավ է լինելու». դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ իր խոսքերը հասցեագրելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Վերջինը տեղից անընդհատ կրկնում էր. «Ինձ մի՛ ասեք, ես դեմ եմ քվեարկել»:

Հիշեցնենք խորհրդարանը քննարկում է վարկային մի քանի համաձայնագրեր, որոնցով ՀՀ-ին տրամադրվող միջոցներն ուղղվելու են 2019 թվականի բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր