ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Այնպես չէ, որ դուք անսխալական եք, հանդուրժո՛ղ եղեք այլակարծության հանդեպ». Ն. Զոհրաբյանը՝ իշխանությանը
14:00, 12.12.2019 | mamul.am
3980 | 0

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության կողմից պարբերաբար հնչող հիշեցումներին, թե իրենց խմբակցությունը նախորդ գումարումներում կողմ է քվեարկել վարկային բազմաթիվ համաձայնագրերի:

«Այո, եղել են վարկեր, որոնց մենք քվեարկել ենք կողմ, դա եղել է զենքի ձեռքբերման վարկը, Գյումրու ասֆալտապատման վարկը: Բայց օրինակ՝ բերել էին մի վարկ՝ ռուսական, մոտավորապես Ձեր պատմությունն էր, ասում էին՝ դուք քվեարկեք, հետո մենք կասենք՝ ինչի վրա ենք ծախսելու: Բնական է, ԲՀԿ-ն նման վարկերին քվեարկել է դեմ: Հիմա ինչու եք վրդովվում, որ ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան: Եթե մենք այսօր չունենք ֆինանսի խնդիր, ինչպես բազմիցս այս ամբիոնից ասել է վարչապետը, դուք այսօր ասում եք՝ արտոնյալ վարկ է, վերցնենք, հետո կմտածենք՝ ինչի վրա ենք ծախսում: Դուք դա պիտի նախապես մտածած լինեիք, որպեսզի այստեղ տրամաբանական հարցեր չհնչեին: Այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի եք: Սա ուղղակի հակասում է այն արժեքներին, որոնցով դուք եկել եք իշխանության: Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ»,- հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է 4 համաձայնագրեր, որոնցով ՀՀ-ին վարկ է տրամադրվում: Վարկային միջոցներն ուղղվելու են ՀՀ 2019 թվականի բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր