ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ասում եմ ՝ 1+1 ի՞նչ է անում, ասում են՝ տանձ». Գևորգ Գորգիսյան
14:35, 12.12.2019 | mamul.am
4874 | 1

«Ես տնտեսագետ չեմ, բայց ունեմ տեխնիկական կրթություն, լավ տրամաբանություն: Եթե հնչում է հարց՝ 1+1 ի՞նչ է անում, և հնչում է պատասխան՝ դրսում լավ եղանակ է, ասում եմ ՝ դա հասկացանք, 1+1 ի՞նչ է անում, ասում են՝ տանձ, ես սպասում եմ՝ 1+1-ի պատասխանին: Եվ եթե հնչեր պատասխանը, Գևորգ Պապոյանը ստիպված չէր լինի իմ հարցը կրկնել և նաև հուշել, որ պարոն Հայրապետյանը պատասխանի». դեկտեմբերի 12-ի նիստում, անդրադառնալով վարկային համաձայնագրերով վարկեր վերցնելուն, ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորը նկատեց, որ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ նպատաակով է կառավարությունը վերցնում վարկը:

«Ամիսներ շարունակ կառավարությունն ասում է բյուջեն գերակատարել ենք: Ունենք վարչապետ, որը տարբեր տարիներին տարբեր վարկերին դեմ է քվեարկել, ու հիմա եկել է այդ վարչապետի կառավարությունը, ասում է՝ պիտի վարկ վերցնենք, բայց չի կարողանում հիմնավորել՝ ինչպե՞ս: Եվ ի վերջո, դիմում եմ գործընկերներիս՝ ամբիոնը օգտագործել քաղաքական նպատակներով և ոչ թե ատելության քարոզի համար»,- ասաց Գ. Գորգիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր