ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Եթե ոստիկանությունը խոշտանգելու մտադրություն ունենա, կարող է խոշտանգել այլ սենյակում». Սերգեյ Ատոմյան
18:20, 12.12.2019 | mamul.am
3575 | 0

ԱԺ-ը քննարկում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրինագիծը: Դրանով նախատեսվում է ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորել տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

Այդ ձայնագրությունները տրամադրվելու են որոշակի խմբի մարդկանց: Նախաքննության փուլում գտնվող գործերի տեսաձայնագրությունները տրվելու են միայն վարույթը վարող մարմնի գրավոր թուլտվությամբ: Ոստիկանությունում որպես կանոն հարցաքննության առանձին սենյակներ չկան, ուստի՝ դրանք պետք է ձևավորվեն: Կահավորումն էլ պետք է կատարվի օրենքի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում:

«Իմ քայլը» խմբակցությունից Սերգեյ Ատոմյանը նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանին հարցրեց. «Եթե ոստիկանությունը խոշտանգելու մտադրություն ունենա, կարող է խոշտանգել այլ սենյակում, հետո տանել տեսաձայնագրվող հատվածը: Այդ դեպքում իմաստը ո՞րն է»:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տ. Եսայանը նկատեց. «Եթե չար մտքեր ունենան, ամեն ինչ էլ կարելի է հնարել: Մենք, որպեսզի սահանափակենք այդ հնարավորությունները, քայլ ենք անում, հարցաքննություններն անցկացվում են պաշտոնական: Մենք նաև հնարավոր ռիսկերն ենք վերանայում: Լուրջ միջոցներ ենք ձեռնարկում՝ նման դեպքերը կանխարգելու համար»,- նշեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր