ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արցախի անվտանգության մասին էր մտածում, երբ հիմնադրամի միջոցներով կազինո էր խաղում». Դանիել Իոաննիսյան
20:20, 12.12.2019 | mamul.am
6328 | 2

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը TV5-ի եթերում հայտարարել է, որ մեր երկրում տեղի ունեցող բոլոր պրոցեսները կապված են Արցախի հետ և, ըստ էության, միտված են «հողեր հանձնելուն»:

Վարդանյանը, երևի, Արցախի զարգացման մասին էր մտածում, երբ Արցախի վարչական շրջանների կրթության բաժինների հետ 300 հազար դոլարի գույք մատակարարելու պայմանագրեր էր կնքել ու գույքը «կորցրել»:

Եվ, իհարկե, որևէ կասկած չկա, որ Արա Վարդանյանը միմիայն Արցախի անվտանգության մասին էր մտածում, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով օնլայն կազինո էր խաղում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր