Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․․․»։ Սա, իհարկե, մակերեսային և նաիվ պնդում է։ Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը։ Ինչի՞ չեք փոխում կամ եթե փոխում եք, ապա մինչև հիմա ի՞նչ արտակարգ գործողություններ եք իրականացնել այդ ուղղությամբ։ Մեղավորներ միշտ էլ կգտնվեն, ընդամենը որոնել է պետք։ Իսկ այս պարագայում վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա, իսկ դրանից առաջ՝ տարատեսակ դավադրությունների, սաբոտաժների և, իհարկե, ժողովրդի ծուլության։ Ուզում եմ հիշեցնել հետևյալը․ եթե ռեֆորմները Հայաստանում ձախողվեն, ապա միայն մեկ մեղավոր է լինելու և այդ մեկը կառավարող թիմն է։ |