ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանն ամեն պահի պատրաստվում է հարցը լուծել ռազմական ճանապարհով». Կարեն Հովհաննիսյան
23:30, 12.12.2019 | mamul.am
4876 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական մամուլն այլևս անտանելի է դառնում իր ստահոդ լուրերով, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հասարակությանը մոլորեցնելու փորձ: Ամեն ինչ անում են, որպեսզի սեփական հասարակությանը ներկայացնեն, թե որքան թույլ է հայկական բանակը, որքան խոցելի: Ամեն օր պատմում են հայկական բանակի «անհաջողությունների, բանակում տիրող անառողջ մթնոլորտի, ինքնակամ զորամասերը լքելու փորձերի, վատ վիճակում գտնվող զինտեխնիկային, փոխադրամիջոցների» և այլնի մասին: Այս տեսակ բոլոր նյութերի վերջում որպես կանոն գրված է. «Մենք մի հարվածով հետ կբերեք Ղարաբաղը»: Այսինքն, սեփական հասարակությանը հրամցնում են հայկական բանակի թույլ լինելու մասին միֆերը, որպեսզի բարձրացնեն ռազմատենչ ոգին ու հենց պահը գա բոլորը գնան կռվի՝ հույսով, որ հաղթելու են հայկական «թույլ» բանակին:
Սա գալիս է ապացուցելու մի բան, որ Ադրբեջանը ամեն պահի պատրաստվում է հարցը լուծել բացառապես ռազմական ճանապարհով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր