ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դաշնակցությունն այդպես էլ դասեր քաղելու որևէ ընդունակություն չի դրսևորում». Ռուբեն Մեհրաբյան
21:30, 12.12.2019 | mamul.am
4467 | 1

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ ասել է Դաշնակցության մասին՝ ճիշտ է ասել։ Ամբողջությամբ։ Հիմա Դաշնակցությունն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը գնալով նույն բանն է ասում Դաշնակցության մասին, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սա ճշմարտության հիսուն տոկոսն է։ Մյուս հիսուն տոկոսը ճշմարտության այն է, որ Դաշնակցությունն այդպես էլ դասեր քաղելու որևէ ընդունակություն չի դրսևորում, և ներկայումս կանգնել է մի ճանապարհի վրա, որը տանում է քաղաքական վարքի, որը նա դրսևորում էր Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Եվ եթե ստացվի այնպես, որ Փաշինյանի գնահատականները գնալով նմանվեն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, ապա Դաշնակցությունը ոչ թե թող մեղադրի Տեր-Պետրոսյանին ու դրա հիման վրա նաև Փաշինյանին, այլ թող նայի հայելու մեջ քննական հայացքով և ինքն իր հետ փորձի ազնիվ լինել։ Իսկ հակառակ դեպքում թող չզարմանա, որ ոչ միայն գնահատականները, այլև հակազդող գործողությունները Փաշինյանի կողմից շատ կողմերով նմանվեն Տեր-Պետրոսյանի հակազդող գործողություններին։ Հայաստանը «պաղեստին» չի դառնալու, մտքներովդ չանցնի։ Նաև, հույսներդ կտրեք, որ անհայրենիք թափթփուկները նորից խաբեությամբ կգան Հայաստանը կառավարելու, ու դուք կպլստաք։ Մոռացեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր