ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել
21:40, 12.12.2019 | mamul.am
4076 | 0

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան խմբում հայտարարություն է տարածել. «Ովքեր հետևում են Ամուլսարի պայքարին գիտեն, որ պայքարի ընթացքում բոլոր որոշումները կայացվում են հանրային բաց և թափանցիկ քննարկումների միջոցով։
Վերջերս բարձրաստիճան ոստիկանների և Վայոց Ձորի մարզպետի հետ հանդիպման ժամանակ, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, իրենց այն առաջարկին, որ «բնակիչները թույլ տան, որպեսզի Ամուլսարի տարածքում գտնվող գույքը ձմեռացվի» մենք կպատասխանենք բնակչության հետ հանրային քննարկումից հետո։
Չխախտելով պայմանավորվածությունը՝ մենք նախապատրաստվում էինք այդ քննարկմանը և նույնիսկ հրապարակավ հայտնել էինք այդ մասին։
Սակայն կարծես թե ստեղծված իրավիճակում, կամ մինչև դեկտեմբեր 15֊ը, մենք չենք կարողանա պատասխանել, կամ ընդհանրապես չենք պատասխանի՝ պատրաստ լինելով ցանկացած սցենարի։
Բանն այն է, որ մենք դիմել ենք քաղաքային իշխանություններին, որպեսզի մեզ տրամադրեն տարածք, քննարկումն իրականցնելու համար։
Եղանակային պայմաններից ելնելով նպատակահարմար չէ հավաքը դրսում իրականացնել, քանի որ հավաքին մասնակցելու են նաև կանայք և ծերեր։
Մենք առաջարկել ենք, որպեսզի մեզ թույլ տան քննարկումը իրականացնել Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցի մեծ դահլիճում, որտեղ մենք առանց խոչընդոտների Ամուլսարի հարցով 10֊ից ավելի քննարկումներ արդեն ունեցել ենք։
Այսօր պարզ դարձավ, որ կարծես թե, տարածքի տրամադրման հետ խնդիրներ կան և այդ հարցով ամեն ինչ անորոշ է։
Ուզում ենք տեղեկացնել, որ մինչ այս երբեք չի խոչընդոտվել այդ տարածքում բնակչության կողմից իրականացվող քննարկումները։
Մինչև դեկտեմբերի 15֊ը կարճ ժամանակ է մնացել, ուստի մենք ունենք նախապես հանդիպման մասին իրազեկման խնդիր և ինչքան ուշ կայանա քննարկումը, այնքան էլ ուշ կլինի բնակչության պատասխանը։

Անկախ ամեն ինչից՝ ելքը մեկն է, ԱՄՈՒԼՍԱՐԸ ՊԻՏԻ ՍԱՐ ՄՆԱ ԵՎ ՎԵՐՋ»:

Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել
Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր