ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նա մնացել է նույն ռուսական ԿԳԲ-ի աշխատակից՝ դրանից բխող բոլոր վտանգներով». Արման Բաբաջանյան
01:20, 13.12.2019 | mamul.am
6767 | 1

«Ես քանիցս հայտարարել եմ, որ Արթուր Վանեցյանը ծանրագույն հայտարարություններ է արել իր պաշտոնից չբխող, որովհետև, պաշտոնում գտնվելով, նա հայտարարություն է տարածել, և որևէ բացատրություն դրանից հետո չի տրվել։ Դրան հաջորդած բոլոր հայտարարությունները նույնպես օրենքի կոպտագույն խախտում են, որովհետև ԱԱԾ տնօրենը ևս ի պաշտոնե իրեն բաժին հասած տեղեկատվությունը չէր կարող օգտագործել իր քաղաքական նպատակների և ծրագրերի համար»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշել է, որ առաջիկայում պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենքի մի նախագիծ, որով առնվազն մի քանի տարով կարգելվի ԱԱԾ ղեկավարներին, նրանց տեղակալներին որևէ կերպ զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։

Հարցին, թե օրենքը կունենա՞ հետադարձ ուժ, Բաբաջանյանն ասել է. «Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդպիսի դրույթ արձանագրել նախագծում։ Իսկ ինչ վերաբերվում է նրա ծրագրերին, ես քանիցս նշել եմ, որ Արթուր Վանեցյանին պետք է նրա հայտարարությունների և նրա ակտիվությունը քաղաքական միջավայրերում սահմանափակել, նրան զգուշացնել իր հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Քանի որ նա նախկինների նոր փաթեթավորումն է, հույս ունեմ, որ մեր հանրությունը, հասարակությունն ամբողջությամբ ընկալում է նրա նպատակները քաղաքական դաշտում, որ նա նախկին նախագահի, Սերժ Սարգսյանի ընտանիքի ծրագրերի մաս է կազմում, և որևէ կերպ չի կարող մասնակցել Հայաստանի ապագայի ծրագրերի շուրջ մրցակցային միջավայր ստեղծելու նպատակներին»:

Անդրադառնալով Չեչնիայի ղեկավար Քադիրովի` Վանեցյանին ուղղված շնորհավորանքին՝ Բաբաջանյանն ասել է. «Ես ցավ եմ ապրում, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարն այդքան խղճալի միջոցներ է գործի դնում, որպեսզի իր հնարավոր առնչությունները և կապերն ի ցույց դնի հանրությանը։ Ես հասկանում եմ, որ նա ապրում է խորհրդային կարծրացած մեթոդներով, և նա ինչքան էլ ԱԱԾ տնօրեն է եղել և աշխատակից է եղել առհասարակ, բայց նա մնացել է նույն ռուսական ԿԳԲ-ի աշխատակից՝ դրանից բխող բոլոր վտանգներով, որոնք որևէ առնչություն չունեն մեր ազգային նպատակների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արման Բաբաջանյանը` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործունեության մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր