ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«ՀՀ դատախազությունը, իրավապահները, իրավապաշտպանները բան չունե՞ն ասելու մեկ տարի անց». Տիգրան Խզմալյան
00:05, 13.12.2019 | mamul.am
4740 | 0

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք, որ մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանը ցնցվեց Գյումրիում ևս մեկ սպանությամբ․․․: Դեկտեմբերի սկզբին ռուս զինծառայող Ռազգիլդյաևը վաղ առավոտյան հարձակվեց և դաժանաբար ծեծելով սպանեց փողոցն ավլող 50-ամյա հայ կնոջը՝ Ջուլիետա Ղուկասյանին։ Մենք դա հիշո՞ւմ ենք, թե՞ արդեն մոռացանք, ինչպես մոռացանք Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերին։ Ի՞նչ կարգավիճակում է այսօր մարդասպանի գործը, ո՞վ է քննում սպանությունը, որտե՞ղ է գտնվում մեղադրյալը։ ՀՀ դատախազությունը, իրավապահները, իրավապաշտպանները բան չունե՞ն ասելու մեկ տարի անց։ Թե՞ լռում են, որ հանկարծ «չքաղաքականացնեն»․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր