ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գույքը կբռնագանձեն նաև առանց քրգործի․ նոր նախագծի հետքերով. «Ժողովուրդ»
09:15, 13.12.2019 | mamul.am
5419 | 0

«Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը:

Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները: Ըստ այդմ, գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով: Նկատենք, որ փոփոխություններն էական են. գործող օրենսդրությունն այժմ թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը, իսկ նոր նախագիծը նախատեսում է, որ դատախազությունը կարող է առանձին վարույթ սկսել և ուսումնասիրել, համեմատել անձի օրինական եկամուտներն ու ունեցած գույքը, և եթե դրանց տարբերությունը լինի 50 միլիոն դրամից ավելի, ապա դիմել դատարան այդ գույքը բռնագանձելու համար: Նկատենք, որ այս օրենքի շուրջ աշխատանքները վաղուց էին տարվում, և նախագիծն ուղարկվել էր նաև միջազգային փորձաքննության, որից հետո էլ դրվեց հանրային քննարկման: Ինչպես հայտնի է, իրավասու մարմին է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազությունը: Սակայն այս տարբերակը միակը չի եղել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր