ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ԱՄՆ-ը թևակոխում է Միջին Արևելքում նոր դաշնակիցների կերտման քաղաքականության». Արա Պապյան
19:20, 13.12.2019 | mamul.am
4760 | 0

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական հարցի որակապես նոր փուլն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հարցում իրավա-քաղաքական դիրքորոշման արտահայտումը «ճշմարտության և արդարության հաղթանակն է»։

Գուցե այդպես է։

Բայց դրանից առաջ ու դրա համար Միացյալ Նահանգները Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման երկար ու դժվարին պայքարի առաջին քայլն է անում։ Միացյալ Հայաստանի կերտումը համապատասխանում է ԱՄՆ շահերին և դա միջնաժամկետ ծրագիր է։

Միացյալ Նահանգներն անցնում է Ռուսաստանի ու Թուրքիայի նկրտումների կրկնակի զսպման (double containment) քաղաքականության։ Բանաձևերի (#296 և # 150) ընդունումը՝ դրա վկայությունն է և ակնարկը։ Ըստ այդմ` ԱՄՆ թևակոխում է Միջին Արևելքում նոր դաշնակիցների կերտման քաղաքականության։ Այդ քաղաքականության մեջ հայերին և քրդերին վերապահված են տարբեր, բայց փոխլրացնող ու կարևորագույն դերեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր