ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևն «անպատասխանատու» է անվանել
10:25, 13.12.2019 | mamul.am
6772 | 0

1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու ԱՄՆ բանաձևը կարող է հանգեցնել երկու երկրների միջև ուժեղ տարաձայնությունների: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հարաբերությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը: Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ վերջին ամիսներին իրենց ծայրահեղ անպատասխանատու են դրսևորել՝ «երկու ժողովուրդների և պետությունների հարաբերությունների միջև լարվածություն առաջացնելով»:

«Այդ բանաձևերը պատմության մեջ կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների՝ Թուրքիայի դեմ ուղղված անմիտ և անպատասխանատու գործունեության արդյունք: Եվ զգալի ու երկարատև վնաս կհասցնեն երկու երկրների փոխհարաբերություններին»,- ընդգծել է նա։

Բացի այդ, գերատեսչության ղեկավարը հիշեցրել է Թուրքիայի առաջարկը՝ ստեղծել պատմաբանների միջազգային խումբ՝ անաչառ գնահատական տալու 1915 թվականի իրադարձություններին: Նրա կարծիքով՝ «պատմությունը չպետք է բաժանի ժողովուրդներին, այլ միավորի նրանց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր