ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իսկ հիմա մեր հերթն է այս քվեարկությամբ ձևավորված հնարավորություններն արդյունքներ դարձնելու». Թևան Պողոսյան
17:20, 13.12.2019 | mamul.am
4542 | 1

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Սենատի երեկվա որոշումից հետո առաջին բառը, որ գալիս է մտքիս: Այն շատ բան է պարունակում: Իսկ ի՞նչն է այդ շատը։ Դա մեր Սփյուռքի աշխատանքն է, դա մեր դիվանագիտության աշխատանքն է, սկսված 1991-ից, դա մեր գերագույն խորհուրդի ու բոլոր Ազգային ժողովների աշխատանքն է, բայց դա նաև մեր բոլոր առաջնորդների աշխատանքն է սկսած 1918-ից, երբ ձևավորվեց Հայաստանի հանրապետությունը ու տարի առ տարի բոլոր տրանսֆորմացիաներով ձևավորեց պահանջատեր պետական միավոր։ Բնական է` դրա մեջ են նաև բոլոր այն ԱՄՆ սենատորները, ներկայացուցիչները, նահանգապետները, լրագրողներն ու անհատները, որոնք դեր ստանձնեցին տասնամյակներով հասունացնելու երեկվա քվեարկությունը։

Իսկ հիմա մեր հերթն է, այս քվեարկությամբ ձևավորված հնարավորությունները արդյունքներ դարձնելու։

Դե ինչ` ի գործ, որ մեր բոլոր շնորհակալությունների արդյունքը մեր շահերի տիրույթում հենց մենք տանենք առաջ, այլ պարագայում, ո՞րն է գինը այդ «Շնորհակալության»։ Գետնով չտանք, ու պատվով անենք մեր` վաղվանից պահանջվող աշխատանքը և տեղ հասցնենք մեր երազանքները։

Ու իմ ասած դուխով, հատկապես Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր