Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.37, EUR 516.69, RUB 7.50, GBP 617.34
+1 °C, 0 °C ... +3 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ԱՄՆ Սենատի որոշումը քաղաքական շոու է». Չավուշօղլու
11:20, 13.12.2019

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական շոու»:

Twitter-ի իր էջում նա գրել է․ «Սենատի բանաձևը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շոու: Դա իրավական որևէ ուժ չունի»:

Չավուշօղլուի օրինակին հետևել է նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Նա գրառում է կատարել Twitter-ում՝ նշելով, որ «և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ տնտեսական ոլորտներում ԱՄՆ Սենատի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր