ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արցախյան հակամարտության բանակցությունների ուղղությամբ կատարվում է անհասկանալի և լուռ գործընթաց». Արման Աբովյան
04:30, 14.12.2019 | mamul.am
4187 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Դե, ինչպես ասում են, չմոռանանք` ինչու ենք հավաքվել։
Հասկանալի է հրճվանքը և երախտագիտությունը, որը մենք ապրեցինք, երբ իմացանք, որ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը։ Բայց այս ամենի մեջ ինձ հետաքրքիր է երկու բան։
1. Մենք պետք է քաջ գիտակցենք, որ ամերիկացիների կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը հիմնականում թելադրված էր ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «պատժելու» մղումով, ինչն ավելորդ անգամ մեզ պետք է հիշեցնի, որ քաղաքականության մեջ հաճախակի բարոյականությունը և արդարությունն ուղղակի կապված են «realpolitik»-ի դաժան կանոնների հետ։
2. Ինչ են ամերիկացիները մեզանից ակնկալում Ցեղասպանության ընդունման դիմաց։ Սա չափազանց կարևոր է, հաշվի առնելով, որ արցախյան հակամարտության բանակցությունների ուղղությամբ կատարվում է ինչ-որ անհասկանալի և լուռ գործընթաց։ Մի խոսքով...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր