ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Թրամփի և Թուրքիայի կառավարությունների առարկությունների ֆոնին․ USA Today
13:35, 13.12.2019 | mamul.am
7066 | 0

Հինգշաբթի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը, ինչը նոր փոփոխություն է նշանակում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ՝ չնայած Թրամփի վարչակազմը բազմիցս առարկել է բանաձևի ընդունմանը:

Սենատի գործողությունները պատմական են, և դա կազդի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա, այս մասին անդրադարձ է կատարել USA Today-ը:

Նախագահ Դոնալդ Թրամփը սերտ կապեր ունի Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նոյեմբերին Էրդողանը պաշտոնական այցով հրավիրվել էր Սպիտակ տուն՝ չնայած Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում: Տարիներ շարունակ Սենատում Թրամփի դաշնակիցները Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձևի վրա։ Թուրքիան իր մեքածաքանակ լոբբիստների բանակի միջոցով կանգնեցնում էր այս պրոցեսի ընդունումը։ 2018-ին Վաշինգթոնում իր օրակարգն անցկացնելու համար Անկարան ծախսել է ավելի քան 6 միլիոն դոլար, ըստ «Պատասխանատու քաղաքականության կենտրոնի» (Center for Responsive Politics)՝ խմբի կազմած տվյալների հիման վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր