ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նա հույս ունի Սերժ Սարգսյանի նման ԿԳԲ-իչնիկից դառնալ երկրի նախագահ». Գարիկ Ղազարյան
09:05, 14.12.2019 | mamul.am
8107 | 0

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործից հեռացված (վռնդված) նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով այնքան ապիկար գտնվեց, որ թույլ տվեց իրեն գաղտնալսեն, ինչից հետո մեծամասամբ նա բերվեց առաջին պլան, այժմ մերկապարանոց հայտարարություններ է անում` իբր թույլ չի տա, որ երկիրն ինչ-որ ուժեր վտանգեն. բլյա-բլյա-բլյա:

Նա հույս ունի Սերժ Սարգսյանի հաջողությունը կրկնել, երբ հասարակ ԿԳԲ-իչնիկից հասավ դարձավ երկրի նախագահ, բայց չի կարողանում հասկանալ մեկ պարզ բան` հիմա ժողովուրդն է որոշում, թե ով որ պաշտոնում կծառայի ու այս անգամ հանուն Հայաստանի, ոչ թե` դեմ:

Նենց որ, հանգիստ նստեք տեղներդ, քասփադին Վանեցյան...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր