ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վ. Կարապետյանը Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկնաբանելու իրավասությունը ՀՀ ԱԳՆ-ին վերահասցեագրեց
14:10, 13.12.2019 | mamul.am
3816 | 0

«Լիարժեք արձագանքի համար պետք է ավելի խորությամբ ծանոթանամ, հպանցիկ եմ լսել, այդ առումով ձեռնպահ կմնամ՝ մեկնաբանելու իր խոսքերը: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի Զ. Մնացականյանի խոսնակն արձագանքի այդ հարցազրույցին»,- դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ լրագրողների՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր փաստաթղթեր է առաջ քաշել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: «Կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019-ի մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ ներկայացված է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու վերաբերյալ: Էությունը շատ պարզ է՝ փուլայնություն: Առաջին փուլում դուրս են բերվում զորքերը, ադրբեջանական բնակչությունը վերադառնում է, դրան հաջորդում է անվտանգության ապահովումն ու կոմունիկացիաների կարգավորումը: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն բարգավաճման հեռանկարով»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր