ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները Ամանորին կաշխատեն
20:20, 13.12.2019 | mamul.am
4469 | 0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի տոներին...

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020-ի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

✓ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,
✓ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան,
✓ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
✓ Հովհաննես Թումանյանի թանգարան,
✓ Սերգեյ Փարաջանովի թանգարան,
✓ Երվանդ Քոչարի թանգարան,
✓ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),
✓ Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),
✓ Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):

Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր