ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի տոներին... Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020-ի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում. ✓ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ»: |