ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian
15:10, 13.12.2019 | mamul.am
8520 | 0

ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց հայերի ցեղասպանության բանաձևը՝ արհամարհելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է The Guardian պարբերականը։

Սա ամերիկահայերի կողմից ավելի քան 50 տարվա պայքարի գագաթնակետն է, ովքեր նախագահին կոչ էին անում հետևել Կոնգրեսի բանաձևին: Մինչև հիմա Թուրքիան, օգտագործելով ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ-ի դաշնակիցը լինելու լծակը, կանխել է Հայոց ցեղասպանության ճանաչումը և երկկողմ հարաբերությունների ոլորտում լուրջ հետևանքներով սպառնացել: Այժմ Թուրքիան օգտագործում էր իր լծակները՝ որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և սպառնում հետևանքներով երկկողմ հարաբերությունների գործում:
Վերջին շաբաթների ընթացքում երեք անգամ հանրապետական երեք սենատորներ Սենատում խափանեցին Հայոց ցեղասպանության բանաձևը: Բայց հինգշաբթի Թրամփը, կարծես, չկարողացավ համոզել Սենատի որևէ անդամի, որպեսզի դեմ քվեարկի այդ բանաձևին, հավելում է լրատվամիջոցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր