ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մտահոգություն ունեմ, որ Թուրքիայի պատասխանն ավելի շատ մեզ վնասի, քան ԱՄՆ-ին». Նաիրի Հոխիկյան
15:00, 13.12.2019 | mamul.am
5210 | 1

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոնգրեսի Սենատի կողմից ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ պատժեց Թուրքիային՝ Ռուսաստանի հետ սիրախաղի համար: Դա հստակ պատասխան էր Անկարայի այն քայլին, որ պատրաստ է ռուսական Ս-400-ից հետո գնել նաև ռուսական արտադրության կործանիչներ:

ԱՄՆ-ն արեց իր շատ կարևոր, ռազմավարական ու լավ մտածված քայլը: Մտահոգություն ունեմ, որ Թուրքիայի պատասխանն ավելի շատ մեզ վնասի, քան ԱՄՆ-ին, օրինակ՝

- Տնտեսական արգելքներ սահմանել Հայաստան փոխադրվող ապրանքների նկատմամբ (ի գիտություն՝ դա մեր արտաքին առևտրի հսկա բաժինն է կազմում):
- Բռնաճնշումներ սկսել Թուրքիայի հայերի՝ այդ թվում՝ Ստամբուլի և Արևմտյան Հայաստանի հայերի նկատմամբ:
- Ադրբեջանի ձեռքով պատերազմ հրահրել Արցախի սահմանին: Սա ևս խիստ հավանական է, քանի որ ադրբեջանական դիվանագիտությունն արդեն տևական ժամանակ ակնարկում է պատերազմի մասին՝ միաժամանակ ռազմական պատրաստություններ տեսնելով սահմանին: Ավելին՝ Թուրքիան էլ վերջին ամիսներին հաճախ է զորաջոկատներ զինված ուղարկում Ադրբեջան և Նախիջևան, և վերջիններս այնտեղից վերադառնում են Թուրքիա՝ առանց զենքի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր