Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-1 °C, -7 °C ... +1 °C Վաղը`+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Միջհամայնքային հանդիպումների վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին». ԱԳՆ մամուլի խոսնակ
17:10, 13.12.2019

«Հակամարտության կողմերի վերաբերյալ ՀՀ կողմնորոշումը հստակ է: Կա 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ. հրադադարի համաձայնագրից: Իսկ կողմերի պատվիրակության կազմերի կազմումը կողմերի իրավասության դաշտում է: Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել երկհմայնքային միավոր: Անգամ խորհրդային տարիներին Ղարաբաղը եղել է հայկական ինքնավարություն: Ուստի՝ միջհամայնքային հանդիպումների վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին: Դրանք մեկ նպատակ ունեն՝ պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացի կողմ դառնալու հարցում». դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությունը, թե որևիցե խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, թե՛ իրենց ժառանգները, թե՛ իրենք իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարող մարդիկ լինեն պատվիրակության մեջ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր