ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Պատահականությո՞ւն է սա, թե՞՝ մտածված գործողություն». Լևոն Գալստյան
00:10, 14.12.2019 | mamul.am
5192 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայումս գործող ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածը, որով ՀՀ Քննչական Կոմիտեում Ամուլսարի մասով քրեական գործ էր հարուցվել՝ մեկ ամիս առաջ ՀՀ արդարադատության նախարարության կողմից, քննարկման ներկայացրած նույն օրենսգրքի նոր նախագծում ընդհանրապես բացակայում է։
Պատահականությո՞ւն է սա, թե՞՝ մտածված գործողություն՝ ցույց կտա ժամանակը։ Բայց այս պահին փաստն այն է, որ հոդվածն ավելի հստակեցնելու, պատասխանատուների, աղտոտումների, հետևանքների և վտանգների շրջանակը ընդլայնելու փոխարեն՝ ընդհանրապես հանվել է այս հոդվածը։

Օրենսգրքի նախագիծին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ներկայումս գործող օրենսգիրքն էլ այստեղ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր