ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չի կարելի օգտագործել բոլոր միջոցները՝ սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ». Նաիրի Հոխիկյան
02:15, 14.12.2019 | mamul.am
4533 | 1

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին օրերին հաճախ եմ հանդիպում հայտարարությունների, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը շարունակում է Ռեջեփ Էրդողանի հետ բարեկամությունը, մինչդեռ ԱՄՆ-ն հանուն հայերի հարաբերություններ է փչացնում Թուրքիայի հետ:

Նախ` ԱՄՆ Սենատի կողմից ցեղասպանության ճանաչումը չի եղել հանուն հայերի, այլ՝ շնորհիվ ԱՄՆ հայկական կազմակերպությունների ջանքերի և նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության:

Ապա` ռուս-թուրքական հարաբերություններին պետք չի խանդով նայել, ինչպես ռուսները խանդով չեն նայում Հայաստանի և Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին:

Ընդհանրապես, չի կարելի անձնական վերաբերմունքից կամ ֆինանսական շահերից ելնելով` օգտագործել բոլոր միջոցները` սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ, հաշվի առեք, որ այս երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ են, և ՀՀ բարձրագույն իշխանությունը պաշտոնապես հակառակը չի հայտարարել: Հարգե՛ք ձեր հայրենի երկրի ազգային շահը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր