«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Սերժ Սարգսյանը վերադարձել է թավշե դիմակով: Սերժ Սարգսյանի օրոք շինծու գործով մեղադրված և կալանավորված, ապա՝ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո խափանման միջոցի փոփոխմամբ ազատության մեջ հայտնված Արթուր Մովսիսյանին հենց հիմա նորից բանտ են տանում: Նրա բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, ինչի հետևանքով նրա նկատմամբ կայացված դատավճիռը մտել է ուժի մեջ: Ըստ թավշե դիմակով վերադարձած Սերժ Սարգսյանի դատավճռի՝ Արթուր Մովսիսյանը պետք է բանտում անցկացնի ևս 3 ամիս 14 օր»: Հիշեցնենք Արթուր Մովսիսյանն անցնում էր Ժիրայր Սեֆիլյանի գործով. 2017-ի դեկտեմբերին նա երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել: 2018-ի օգոստոսին նրա խափանման միջոցը փոխվել էր ու նա ազատ էր արձակվել: |