ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արթուր Մովսիսյանին նորից բանտ են տանում. «Սասնա Ծռեր»
20:35, 13.12.2019 | mamul.am
7618 | 0

«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Սերժ Սարգսյանը վերադարձել է թավշե դիմակով:

Սերժ Սարգսյանի օրոք շինծու գործով մեղադրված և կալանավորված, ապա՝ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո խափանման միջոցի փոփոխմամբ ազատության մեջ հայտնված Արթուր Մովսիսյանին հենց հիմա նորից բանտ են տանում:

Նրա բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, ինչի հետևանքով նրա նկատմամբ կայացված դատավճիռը մտել է ուժի մեջ:

Ըստ թավշե դիմակով վերադարձած Սերժ Սարգսյանի դատավճռի՝ Արթուր Մովսիսյանը պետք է բանտում անցկացնի ևս 3 ամիս 14 օր»:

Հիշեցնենք Արթուր Մովսիսյանն անցնում էր Ժիրայր Սեֆիլյանի գործով. 2017-ի դեկտեմբերին նա երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել: 2018-ի օգոստոսին նրա խափանման միջոցը փոխվել էր ու նա ազատ էր արձակվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր