Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.73, EUR 530.62, RUB 7.73, GBP 628.43
-2 °C, -5 °C ... +1 °C Վաղը`0 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մի «լայվ» կտրամադրե՞ք այս հարցին, թե՞ հայկական ջինգլ-բելսի «հույժ կարևոր» հարցով եք զբաղված». Լուսինե Հարոյան
01:20, 14.12.2019

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, այո: Բայց հիմա առավել ևս կարևոր է Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները հասկանալը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք Բրատիսլավայում քննարկել են, այսպես կոչված, «Լավրովի պլանը», այն է` Արցախից հայկական զորքերի դուրս բերում, ադրբեջանցիների վերաբնակեցում:
Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, որ սա իսկական դավաճանություն է:
Մամեդյարովը ստո՞ւմ է արդյոք, այդքան էլ համոզված չեմ` հիշելով Իգիթյանի վերջին մառազմատիկ հայտարարությունը, որ հայկական կողմը դեմ չէ ադրբեջանական համայնքի մասնակցությանը բանակցություններին, մեր ԱԳՆ կեղծիքը, երբ Զոհրաբյանի ելույթում 3 նախադասություն «վրիպակ» էին արել, մեր «գերագույն հրամանատարի» փնթի ու կորած-մոլորած վիճակը Ալիևի հետ հանդիպումներին ու ընդհանրապես սրանց դիլետանտությունն ու չտեսությունը, համատարած սուտն ու կեղծիքը ու թե ինչ թաքուն որոշումներ են կայացնում սրանք մեր մեջքի ետևում:
Ուզում եմ տեսնել այն «մահապարտ» ապուշին, որ կստորագրի նմանատիպ որևէ պայմանագիր ու կդառնա ազգի մշտական «իզգոյ-«օտարանդին»», հուսով եմ, ինչքան էլ ապուշ լինի, կհասկանա, թե ինչին է իրեն դատապարտում, չնայած պատմությունը ունի նման նախադեպեր:
Ու նաև հասկանում եմ, թե ինչ ծանր իրավիճակի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Մամեդյարովը չի ստում:
Նիկոլ Փաշինյան, մի «լայվ» կտրամադրե՞ք այս հարցին, թե՞ հայկական ջինգլ-բելսի «հույժ կարևոր» հարցով եք զբաղված»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր