ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Վերևից հրամանը ստացել են՝ արագ չեզոքացնել ինձ». Ռուբեն Հայրապետյան
00:00, 14.12.2019 | mamul.am
21494 | 2

«Ես այն ժամանակ արտասահմանում էի գտնվում, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում՝ իմ՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության հետ կապված: 6-րդ վարչությունը չունի այն հնարավորությունը, որ շինարարական այդպիսի ծավալով կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում ոչ միայն ստուգել, այլ նաև ինչ-որ յուրացման թիվ հայտնաբերել և դրանից հետո դատավորի կարգավիճակ ընդունել և հայտարարել, որ ես հափշտակել եմ»,-168 TV-ի եթերում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ չի բացառում, որ ինչ-որ սխալներ եղած լինեն, բայց իրավապահ մարմնի ներկայացրած ծավալներին դրանք չեն հասնում:

Նրա խոսքով՝ շինաշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահներն ի վիճակի չէին այդ ժանակահատվածում ամբողջը ստուգել. «Հետևությունը այն է, որ շատ արագ վերևից հրամանը ստացել են՝ արագ չեզոքացնել ինձ, քանի որ դեկտեմբերի 23-ին ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է»,-ասել է Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վերևից հրամանը ստացել են՝ արագ չեզոքացնել ինձ». Ռուբեն Հայրապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2635 | 0
դեպի վեր