ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սուքիասյանը ոնց կարա ընդհանրապես իմ հետ կապվի, որ գործարանը հետ ստանա». Ռուբեն Հայրապետյան
00:15, 14.12.2019 | mamul.am
35109 | 1

Գործարար Խաչատուր Սուքիասյանն օրերս ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ժամանակին իրեն պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը խլվել է իրենից ապօրինի ճանապարհով և այն պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով:

168 TV-ի եթերում գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն այս առնչությամբ ասել է. «Եթե գտնում են, որ ես խլել եմ, պատրաստ եմ՝ իմ տված փողը հետ տվեք, տամ: Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա…ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել: Ես պաշտոնական բան եմ խոսում՝ փողերը տալու փոխարեն հարկային տեսուչներն են գնացել այդ կազմակերպությունը ստուգելու»:

Ռուբեն Հայրապետյանը եթերի ընթացքում մի փաստաթուղթ ներկայացրեց, որում նշված են մինչև իր կողմից գործարանը ձեռքբերելը տարեկան հարկերը:

Դիտարկմանը, թե որոշ տարիներին գործարանը հարկ չի մուծել, Ռուբեն Հայրապետյանը նշել է. «Նման անօրինական գործողությունների համար բա մի օր պետք է չէ՞ ակտը գրեին: Հոսքագծերն էլ ես եմ փոխել, հեքիաթների չհավատաք: Տանիքներից կաթում էր, կանայք ջրի տակ էին աշխատում, տանիք չկար»:

Հարցին, թե Սուքիասյանն իր հետ երբևէ ինչ-որ անձանց միջոցով կապվե՞լ է՝ գործարանը հետ բերելու համար, Հայրապետյանն ասել է. «Սուքիասյանը ոնց կարա ընդհանրապես իմ հետ կապվի, որ ես զիջեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սուքիասյանը ոնց կարա ընդհանրապես իմ հետ կապվի, որ գործարանը հետ ստանա». Ռուբեն Հայրապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր