ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել. «Ժողովուրդ»
10:45, 14.12.2019 | mamul.am
5559 | 0

«ՀՀ արդարադատության նախարարու­թյան դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել: Այսպես, «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված լվացքի փոշին չինա­կան արտադրության է, 10 հազար կգ, իսկ արժեքը կազմում է 900 հազար դրամ:

Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն լվացքի փոշու մեկ կիլոգրամը վաճառում է 90 դրամով: Հա, ի դեպ, կա ևʹ նարնջագույն, և´ կապույն գույնի լվացքի փոշի: Դրանք 25 կիլոգրամանոց պարկերում են, հա­տիկավոր են:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԴԱՀԿ-ն վաճառում է նաև ալկոհոլային խմիչք: Մասնավորապես` աճուրդի էին հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղ­դասարյանին պատկանող ընկերության՝ «Հայասի գրուպ»-ի կոնյակները»,-գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր