ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Էսօր Նեմեցին ա ասել թռի, երեկ էլ իր ֆլիրտի օբյեկտին է խոստացել՝ քեզ կօգնեմ». Գոհար Վեզիրյան
16:25, 14.12.2019 | mamul.am
12165 | 0

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նեմեց Ռուբոյի դեմ տասնամյակներ եմ (ենք) պայքարել, և էդ տեսակի վարքաբանական դրսևորումներն ինձ գոնե անակնկալի չեն կարող բերել: Շատ կարճ՝ հավատում եմ, որ Քոչարյան Անդոն խաբար է արել Նեմեցին, թե թռի՝ հետևիցդ գալու են: Էլի շատ կարճ՝ չեմ հավատում Քոչարյանի Անդոյի պատասխանին, թե Նեմեցն իրա շրջապատը Մարտի 1-ից հետո է ընտրել: Անդրանիկ Քոչարյանը, լինելով Մարտի 1-ի Փաստահավաք խմբի առանցքային դերակատար, ամեն ինչ արել է, որ քաղաքացիական սպանդն իրականացնող օլիգարխների ու նրանց սպասարկող թիկանզորերի ցանկից դուրս մնա Ռուբեն Հայրապետյանի անունը: Փակագծեր առայժմ չբացեմ: Քոչարյան Անդոյի մասով լիքը գրելիք կա, բայց ժամանակս շատ թանկ եմ գնահատում էդ մասով: Համ էլ բազմաֆրոնտ դավաճաններին կարևորելու անհրաժեշտություն չկա: Էլի կարճ ՝ բումերանգի էֆեկտն ամենազոր ա: Հա, մեկ էլ՝ որպես գործող իշխանության համակիր, ավելացնեմ՝ Քոչարյանի Անդոն մերթընդմերթ սիրահարվելու խասյաթ ունի: Ի՞նչ կապ կա՝ կհարցնեք: Շատ անուղղակի՝ էսօր Նեմեցին ա ասել թռի, երեկ էլ իր ֆլիրտի օբյեկտին է խոստացել՝ քեզ կօգնեմ և ում ինչ գործով ուզում ես՝ փակել կտամ, դու մենակ գրի: Երկրում իրողություններ են փոխվել ու հին բառամթերքն էլ տեղին չէ, բայց Անդոն կարող է թարս աճած խիյարի վրա տնգվի, եթե սենց շարունակի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր