ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերնե՛ր, ռևանշիստները, նախկինների մնացուկները պարապ նստած չեն, նրանք դիմել են և դիմելու են ցանկացած ստոր քայլի` ժողովրդին պառակտելու, հիասթափեցնելու, վստահությունը խաթարելու: Նրանց վարձկանները օրնիբուն աշխատում են, տարատեսակ մոնիթորինգներ անում, հասկանում, վերլուծում, թե ինչն է առավել նյարդայնացնում, վհատեցնում քաղաքացիներին և սահուն կերպով անցնում գործի և հարվածում անհրաժեշտ թիրախի: Որպես օրինակ` շատ լավ օգտվում են Վանեցյանի վարչապետին թիկունքից հարվածելու առիթը և փորձում են շարունակ «բոչկա» գլորել հավատարիմ թիմակիցների ուղղությամբ, այդպիսով թուլացնելով հենց Վարչապետի թիկունքը: Պետք չէ այդքան պրիմիտիվ տրամաբանել և տրվել էմոցիաներին. էդ Ռուբեն Հայրապետյանը կարող է հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց դրդված զգուշացրեց Անդրանիկ Քոչարյանի նման «դավաճանական» քայլի մասին, թե Սեյրանյան Սաթիկը հեղափոխության արժեքներից և ժողովրդի ամենօրյա հայհոյանքներից ոգեշնչված նրան հրավիրեց անհիմն հայտարարությունը ՀՀԿ-ի «Քառյակ Մեդիայի» եթերով անելու: Հեղափոխության գաղափարակիցներին, ջատագովներին, աջակիցներին խնդրում եմ չշտապել արագ վերլուծություններ անելու և ժողովրդին ապակողմնորոշելու հարցում: Եղեք ավելի շրջահայաց, տաս չափեք մեկ կտրեք, պետք չէ կրակի վրա յուղ լցնել, մինչեւ չհամոզվեք, որ խնդիրը հաստատ է և չունենաք բավարար փաստեր, մի տարածեք: Ենթադրությունները մի մատուցեք իբրև հաստատ ճշտված ինֆորմացիա, դուք դրանով միայն խանգարում եք: Եւ վերջում` միասին հեղափոխությունը անկասկած հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին, չկասկածե՛ք»: |