ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում». Դ. Խաժակյան
04:30, 15.12.2019 | mamul.am
6704 | 1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կայացած քաղաքական համակարգերում իշխանության և ընդդիմության տարբերությունները գաղափարական են, կամ գոնե պայմանավորված են մոտեցումների տարբերությամբ։
Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում։ Այդ ուղղությունը իշխանական չէ, բայց միտված է աջակցելու իշխանության գործունեությանը։ Նույնիսկ պայմանականորեն էլ տրամաբանական չի լինի ընդդիմադիր կոչել այդ ուղղությունը, քանի որ այն միտված է իշխանության (իշխանական ուժի) գործունեության աջակցությանը։
Շատերը կարծում են, որ այդ ուղղությունը նվեր է իշխանությանը, քանի որ հռետորաբանությունը նույնական է, իսկ ուղիղ թիրախում ոչ իշխանական ուժերն։
Ես էլ գտնում եմ, որ դա նվեր է իշխանությանը՝ ճիշտ այնպիսի նվեր ինչպիսին տրոյական ձին էր թողնված Տրոյաի պարիսպների տակ։ Իսկ թե ի՞նչ կլինի, երբ իշխանությունը ընդունի այդ նվերը, կարող եք տեսնել պատմության դասագրքերում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր