ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը». Վ. Ոսկանյան
01:05, 15.12.2019 | mamul.am
4476 | 1

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ ուշադրություն դարձրե՞լ եք, թե՝ ոչ, բայց Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է ասպես կոչված «ռազմավարական համբերությամբ» («стратегическое терпение»), որը հիմնված է այդ վարչակարգի ունեցած ֆինասնական միջոցների առատության վրա։

Այս եզրը առաջին անգամ կարծես թե կիրառվել է ԱՄՆ պետաքարտուղարի կողմից Հյուսիսային Կորեայի առնչությամբ և պարզ ասած, ենթադրում է համբերություն կամ սպասում, որի ընթացքում կողմերից մեկն էլ ավելի կթուլանա, իսկ մյուսը կհզորանա և այդպիսով կստանա խնդիրն իր օգտին լուծելու իրական հնարավորություն։

Կարծում եմ՝ Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» («асимметричное стратегическое истощение») քաղաքականությունը, որը միտված պետք է լինի հնարավորին նվազ միջոցների ծախսով անդառնալիորեն հյուծելու սպասման մեջ գտնվող Բաքվի բռնապետական վարչակարգը ռեսուրսային և բարոյահոգեբանական տիրույթներում նաև հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր