ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղարկեց ինձ այս տեսանյութը». Արսեն Թորոսյան
10:45, 15.12.2019 | mamul.am
36762 | 2

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը քիչ առաջ ուղարկեց ինձ այս տեսանյութը, որտեղ երևանյան մի ռեստորանում, 14-15 տարեկան տղա երեխաներն ազատ նարգիլե են ծխում և հայտնեց, որ նրանց ծնողներն են պատվիրել նարգիլեն։

Հիմա մենք պետք է մեզ հարց տանք. մենք այսպիսի՞ երիտասարդություն ենք ուզում, որը պետք է զարգանա ու զարգացնի երկիրը։ Կամ վաղն այս ախտով տարված և իրենց օրգանիզմը քայքայած երիտասարդներն ինչպե՞ս են ծառայելու հայոց բանակում։

Նաև սրա համար ենք պնդում, որ ցանկացած ծխախոտային արտադրատեսակի օգտագործումը բոլոր հանրային փակ տարածքներում պետք է արգելվի։

Հ. Գ. Իսկ նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին նույնիսկ չգիտեմ՝ ինչ կոչ անել։ Հավանաբար, կլռեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր