ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պատրիարքը չէր կարող իրեն այլ կերպ պահել». Ստեփան Դանիելյան
13:30, 15.12.2019 | mamul.am
5740 | 1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչը շատերի մոտ վրդովմունք է առաջացրել։

Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում և պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Պատրիարքի հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության խնդիրն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով և դա մենք պետք է հասկանանք և ընդունենք։ Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել։

Հ. Գ. Իրանի հրեական համայնքը միշտ դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը, հրապարակայնորեն պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները և Իսրայելում ոչ ոք նրանց դավաճան չի համարում։ Հրեաների համար իրենց ցեղակիցների անվտանգության հարցը միշտ առաջին տեղում է եղել»։

Հիշեցնենք, որ թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ԱՄՆ սենատի՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը որակել է «անբարոյական քայլ, քանի որ այն ուղղված է Թուրքիային Հայկական հարցի շուրջ անկյուն քշելուն»:

«Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք: Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք: Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է Մաշալյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր