ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է
14:05, 15.12.2019 | mamul.am
27604 | 1

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Բեզոարյան այծի գլուխը՝ իր մորթիով։ Ոստիկանները պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում Դաշտաքար գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։ Է. Սարգսյանն, ով աշխատում է ոստիկանության Արարատի բաժնում և ՊՊԾ դասակի ոստիկան է, նա հաջորդ օրն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AV 676 համարանիշի ավտոմեքենայով Բեզոարյան այծը տեղափոխել է Ազատավան գյուղի բնակիչ Խ. Մուրադյանի տուն՝ մշակելու նպատակով։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է
Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է
Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր