ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Տարածված ջերմիջեցնողի գերդոզավորումից երեխան լյարդի փոխպատվաստման կարիք ունի
17:45, 15.12.2019 | mamul.am
17562 | 0

Վիետնամցի 2 տարեկան փոքրիկն առողջական ծանր վիճակում է հայտնվել ծնողների սխալի պատճառով: Երեխան բարձր ջերմություն է ունեցել և ծնողները որոշել են նրան պարացետամոլ տալ: 4 օրվա ընթացքում նրանք տվել են 500 մգ-ոց 4 կոճակ: Արդյունքում երեխայի մոտ զարգացել է նյութափոխանակության ծանր ացիդոզ և երեխան ընկել է կոմայի մեջ:
Չափազանց ուժեղ դեղաբաժինը քիմիական թունավորում է առաջացրել ու քայքայել երեխայի լյարդը:
Այժմ նա լյարդի շտապ փոխպատվաստման կարիք ունի, այլապես նրա կյանքը փրկել չի հաջողվի:
Հաղորդվում է, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև անցած տարի, երբ 3 տարեկան երեխան մահացել էր պարացետամոլի գերդոզավորումից:
Բժիշկները խորհուրդ են տալիս ցանկացած դեղ օգտագործելիս հետևել բժիշկների խորհրդին ու դեղատոմսի ներդիրի ցուցումներին: Երեխաների պարագայում չի կարելի մոռանալ, որ դեղաչափը որոշվում է նրա քաշից ելնելով: Եթե երեխայի մոտ ի հայտ են եկել թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ուժգին գլխացավ, քրտնարտադրություն կամ ցավ կրծքավանդակում, ապա անպայման դիմեք բժշկի, քանի որ դրանք գերդոզավորման ախտանշաններ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր