ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Որ Հայաստանն անվերադարձ տվեց ռուսին՝ էդ ի՞նչ կարևոր ա, կարևորը՝ իմ փողը, փորը, փառքը». Թամար Հովհաննիսյան
11:25, 20.12.2019 | mamul.am
7612 | 0

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տարիներ առաջ՝ 2008-ին, Լոս Անջելեսում էի ապրում ու աշխատում, Դրամատիկական թատրոնի դերասաններից մեկի հետ, անունը չեմ տա էթիկայից ելնելով, Օբամայի ընտրարշավն էր, դեռ ոչ վերջին փուլը: Պայքարը դեռ դեմոկրատ թեկնածուների միջև էր, Օբաման էլ եկել էր Քալիֆոռնիա հանդիպումների: Կոլեգայիս ասացի` չես գալու միտինգի, ասաց չէ, ասացի՝ ինչո՞ւ, ասաց՝ ես իրան չեմ հավանում, ասացի՝ ինչո՞ւ, որովհետև սևամո՞րթ է, ասեմ, որ հայերի մեծ մասը նրան չէին ուզում հենց այդ պատճառով: Ասեց` էդ էլ կա, բայց ես Հիլարիին եմ հավանում: Ասացի` հատկապես որ ծրագրերի համար, ասեց` տենց, որտև իրա մարդու օրոք ես լավ էի: Այսինքն՝ հայությունը նույնիսկ Նահանգներում առաջնորդվում է այդ սկզբունքով` իմ համար իրա վախտով լավ էր: Փող էի աշխատում, ավտո առա, մեբել, կոչում տվեց ու նման բաներ: Բայց որ Հայաստանի տնտեսությունը ձրի, անվերադարձ տվեց ռուսին` էդ ինչ կարևոր ա, կարևորը` իմ փողը, փորը, փառքը: Բա էրեխեքիդ, երկրի ապագան: Էհ, լավ կլնի: Այ էսպես անհեռանկար, անհեռատես, անհայրենիք: Նույնիսկ Ամերիկայում, բոլոր դարերում: Այդքան հզոր հայու գեն` իրա վախտով ես լավ-լավ էի: Էդպես բաժանված ենք լևոնականների, ռոբականների, սեռժիկականների, հիմա էլ՝ նիկոլականների: Բայց որ երկիրը լավ լինի, բոլորս լավ կլինենք ու շատ երկար ժամանակ ոչ մեկի մտքով չի անցնի: Ցուցակի թեման ավանդական է ու էդպես ցուցակների բաժանված էլ կմնանք, եթե մնանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին