ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արվեստի հանճարեղ գործերն իրենց միջավայրն են պարտադրում». Թամար Հովհաննիսյան
05:15, 31.12.2019 | mamul.am
4861 | 0

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ուրեմն` Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, տեղակալների, աշխատակազմի կարծիքով, այս հանճարեղ արձանի շրջակայքում թույլատրելի և անպատիժ կերպով կարելի է տեղադրել որևէ բան, նույնիսկ աշխարհի ամենաճաշակով տոնածառը: Հենց տեղադրած օրը պետք էր հանել ու տանել իրենցից մեկի... տանը դնել, որ հասկանային, որ արվեստի հանճարեղ գործերն իրենց միջավայրն են պարտադրում, նույնիսկ թաղապետին, քաղաքապետին, քաղաքի գլխավոր ճարտարապետին, վարչապետին և ուզածդ պետին: Քանի հին տարում ենք, փրկեք Սասունցի Դավթին, խնդրում եմ... Ինչպես զորավար Անդրանիկն է մի խնջույքի ժամանակ ասում Հովհաննես Թումանյանին, թե՝ կգա ժամանակ, ոչ ես կմնամ, ոչ էլ դու, բայց «Շունն ու Կատուն» հավերժ կապրի: Կգա ժամանակ, որ մեզնից ոչ ոք չի լինի, բայց այս արձանը հավերժ կլինի, միլիոն նոր տարիներ կտեսնի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին