ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները
10:00, 08.01.2020 | mamul.am
63401 | 0

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը մեկ տասնյակից ավելի հրթիռ է արձակել Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանին:

Ըստ Հոֆմանի` գրոհների թիրախը եղել են առնվազն երկու օբյեկտներ, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորքերը:
Ներկայում Վաշինգթոնը գնահատում է նախնական վնասները: Հոֆմանը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում իր գործընկերների և դաշնակիցների պաշտպանության համար:

Իրանական Tasnim գործակալությունը հաղորդում է, որ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային ավելի քան 9 հարված է հասցվել:

CNN-ի աղբյուրն ավելի ուշ հայտնել է, որ ռազմաբազայի հրետակոծելուց հետո իրաքցիների շրջանում զոհեր են եղել։

Պենտագոնը հաստատել է Իրանի կողմից Իրաքում տեղակայված օբյեկտների վրա հարձակումը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր