ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խոցել են՝ չկանխամտածված, խաբել՝ կանխամտածված». Նեթանյահուն քննադատել է Իրանին
19:05, 12.01.2020 | mamul.am
13863 | 2

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախարարների խորհրդի նիստին քննադատել է Իրանի պահվածքը՝ կապված ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ: «Ամենասկզբից նրանք իմացել են, որ իրենք են խոցել ինքնաթիռը: Նրանք իմացել են, որ դա տեղի է ունեցել չկանխամտածված, սակայն խաբել են կանխամտածված: Քաղաքակիրթ երկրները նման կերպ չպետք է իրենց պահեն»,- ասել է Նեթանյահուն: Նա նշել է, որ նույն կերպ Իրանը ստում է, թե միջուկային գաղտնի ծրագիր չունի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր